ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական ինքնաթիռների քանակը Իրանի շուրջ գտնվող բազաներում. FT

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրիտանական Financial Times (FT) թերթի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները զգալիորեն մեծացրել է Հորդանանի և Սաուդյան Արաբիայի բազաներում տեղակայված ռազմական ինքնաթիռների թիվը։

Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնը «հավաքում է հսկայական օդային ուժեր Մերձավոր Արևելքում՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական արշավի համար, որը կարող է տևել մի քանի շաբաթ»։

Հղում անելով արբանյակային պատկերներին և Թել Ավիվի համալսարանի գնահատականին՝ թերթը հաղորդում է, որ Հորդանանի բազայում տեղակայված է առնվազն 66 կործանիչ։

Ավիացիայի փորձագետի խոսքով՝ պատկերներում տեսանելի ինքնաթիռներից տասնութը F-35 կործանիչներ են։

Leave a comment