«Բժիշկ գիտեմ, որ 19 հազար դրամ է ստացել». Կարին Աղալարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մենք բարձրաձայնում ենք ապահովագրության հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են բժիշկների մոտ՝ և վարձատրության, և հերթագոյացման առումով: Ես իմ օրինակով էլ եմ տեսել, բայց եթե ուշադիր լինեք, սոցցանցերում բժիշկները շատ են գրում, որ ստացել են 50 հազար դրամ, 25 հազար դրամ»,- ԱԺ-ի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասաց սոնոգրաֆիստ Կարին Աղալարյանը: «Բժիշկ գիտեմ, որ ստացել է 19 հազար դրամ»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ բուժաշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց: Նրանց խոսքով՝ առողջության ապահովագրության ներդրումից հետո աշխատավարձերի նվազում է գրանցվել:

Leave a comment