Հայաստանը կմասնակցի BCB Convent Berlin 2026 միջազգային ցուցահանդեսին. գրանցման վերջնաժամկետն է մարտի 3-ը


Հոկտեմբերի 12-14-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կանցկացվի BCB Convent Berlin 2026 գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսը, որը ոլորտի խոշորագույն և հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկն է։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:


 


Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին կմասնակցի երկրորդ անգամ՝ ազգային տաղավարով։ 


 


Ընդհանուր առմամբ, մինչ օրս ցուցահանդեսին մասնակցել է 566 ցուցադրող՝ աշխարհի 50 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 12000-ը։


 


Ցուցահանդեսի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է գտնել պաշտոնական կայքում (https://www.barconvent.com/en-gb.html)։


 

Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։


 


«Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերոնշյալ պայմաններով սահմանված պարտավորություններից բացի, մասնակիցները հոգում են նաև կեցության և ճանապարհային ծախսերը։


 

Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ։


 


Գրանցման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի մարտի 3-ը` ժամը 18։00-ն։

Դիտումների քանակ2

Leave a comment