Օրեր առաջ բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր. «Փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին լինելու ենք Ազգային ժողովի մոտ և նամակներ ենք հանձնելու բոլոր խմբակցություններին, ինչպես նաև ԱԺ նախագահին՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով»:
Ակցիան մեկնարկել է: Այս պահին լրագրողների հարցերին է պատասխանում «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը: «Ապահովագրության ներդրումից հետո բժիշկներն իրենց առաջին աշխատավարձն են ստացել՝ բավականին ցածր թվերով և ուշացումով: Հիվանդանոցային բլոկի աշխատողները ստացել են 30 տոկոս ցածր աշխատավարձ, իսկ պոլիկլինիկաներում՝ 2-3 անգամ ցածր: ԱՆ-ն հայտարարել էր՝ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ, նոր համակարգ է, չենք հասցրել սա անենք, նա անենք: Ցավալի է, որ ուշ աշխատավարձ ստացողներն ունեին բազմաթիվ պարտավորություններ»,- ասաց նա: