Հարգելի Ալեքսանդր Ալեքսեևիչ
Շնորհավորում ենք Ձեզ և ի դեմս Ձեզ՝ սահմանապահ ջոկատի ամբողջ անձնակազմին՝ Հայրենիքի պաշտպանության օրվա առթիվ, որը Ռուսաստանի Դաշնության նշանավոր տոներից է:
Մաղթում ենք հետագա հաջողություններ մարտական պատրաստության և Հայաստանի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանության գործում:
Սյունիքում բարձր են գնահատում ՌԴ սահմանապահ ջոկատի դերը մեր հանրապետության հարավային սահմանների պաշտպանության գործում:
Ակնկալում ենք հետագա ակտիվ դերակատարություն՝ Սյունիքի անվտանգության ապահովման՝ Ձեր պատասխանատու առաքելության ճանապարհին, հանգամանք, որը չափազանց կարևոր է Հայաստանի անկախ պետականության և ինքնիշխանության ապահովման նվիրական գործում:
«Սյունյաց երկիր»