ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է. «Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ 24 ամիս և ավել սահմանին զոհ չունենք։
Վերջին 5 տարում միջին տնտեսական աճը եղել է 7.9%, ինչն աշխարհի լավագույն ցուցանիշներից է։
Վերջին 7 տարում Հայաստանում ստեղծվել է 300 հազարից ավել նոր գրանցված աշխատատեղ։
Խաղաղություն է»:
«ՉԻ». Մի հատ ուրիշ Վահագն, Խաչատուրյան ազգանունով, մինչև Փաշինյանի մոտ անգլիական թագուհի աշխատելը հայտնի էր որպես տնտեսագետ: Պարբերաբար անդրադառնում էր Հայաստանի տնտեսությանը, զեկույցներ էր հրապարակում՝ թվերով, վիճակագրական տվյալներով:
Այ, թող ինքն ասի՝ սա ի՞նչ տնտեսական աճ է, եթե բնակչության գնողունակությունն ընկնում է: Ո՞նց է ստացվում, որ բոլոր ապրանքները անընդհատ թանկանում են: Թող ասի, օրինակ, 50 հազար դրամով 2018-ին ինչ կարելի էր գնել, ու հիմա: Կաթնամթերքը, հացը, ծխախոտը… առնվազն կրկնակի թանկացել են:
Թող ասի, դրամի արժևորումը Հայաստանի արտահանող ընկերություններին օգո՞ւտ է, թե՞ վնաս: Իհարկե, վնասներ են կրում ու ահռելի: Արտահանման հերն անիծում է: Սրա հետ կապված միլիոն անգամ հենց ինքն է խոսել:
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: