Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում. ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են

Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր


ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Փետրվարի 23-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։


Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:


Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։


Leave a comment