Եթե ԱՄՆ-ը չստանա Գրենլանդիան, այն կարող են գրավել Չինաստանը կամ Ռուսաստանը. Լևիթ

Սպիտակ տան խոսնակը հայտարարել է՝ ԱՄՆ-ը ցանկանում է ստանալ Գրենլանդիան, քանի որ հակառակ դեպքում այն կարող են գրավել Չինաստանը կամ Ռուսաստանը:

«Դա լավ չէ ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ Գրենլանդիայի համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է Քերոլայն Լևիթը։

Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է ապահովել Գրենլանդիայի անվտանգությունը, քանի որ կղզին, ԱՄՆ նախագահի խոսքով, չունի սեփական պաշտպանությունը։

«Գրենլանդիան պետք է գործարք կնքի, եթե չի ցանկանում, որ Ռուսաստանը կամ Չինաստանը գլուխ բարձրացնեն»,- շեշտել է նա։

Leave a comment