Մերցը հայտարարել է ԱՄՆ այցելելու մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է ԱՄՆ այցելելու մասին, որտեղ կներկայացնի սակագների վերաբերյալ համակարգված եվրոպական դիրքորոշում։
«Մենք պետք է համակարգենք մեր գործողությունները Եվրամիության հետ և ես կմեկնեմ Վաշինգտոն ընդհանուր, համակարգված եվրոպական դիրքորոշմամբ», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՝ խոսելով ամերիկյան մաքսատուրքերի մասին։
Նրա խոսքով՝ ուղևորությունը կկայանա մեկ շաբաթից։ Կանցլերը նաև նշել է, որ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից մաքսատուրքերը վերացնելու որոշումից հետո ակնկալում է և հույս ունի Գերմանիայի տնտեսության վրա մաքսային բեռի նվազեցում։