Այսօր Լոս Անջելեսում հանդիպում ենք ունեցել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավարության հետ՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ներկայացրել ենք այցի նպատակները, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, 2026 թվականի հունիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ վերջին զարգացումների հետ կապված հարցերը»,- գրել է Հարությունյանը:
Դիտումների քանակ2