Արթուր Ավետիսյանը հաղթեց աշխարհի գավաթի փուլում շրջանցելով Ադրբեջանի ներկայացուցչին

Փետրվար 21,2026 23:19

երմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի փուլում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը որակավորման փուլը հաղթահարել էր երկրորդ տեղով։ Նրանից առաջ էր միայն Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող Նիկիտա Սիմոնովը։

Այսօր կայացած եզրափակչում Արթուր Ավետիսյանը գերազանց ոճով  շրջանցեց հարեւան երկրի ներկայացուցչին ու նվաճեց հաղթողի կոչումը։

Արթուրի թիմակից Մամիկոն  Խաչատրյանն էլ նժույգ-թափերում կայուն մրցելույթներով պայքարն ավարտեց երկրորդ հորիզոնականում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment