ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Ավստրիայում կայացած եպիսկոպոսաց հավաքի ժամանակ հոգևորականները իրենց հավատարմությունը հաստատեցին Եկեղեցուն ու Կաթողիկոսին։ Այդ քայլով ի չիք դարձավ իշխանական քարոզչամեքենայի ապատեղեկատվությունը, թե «ներսում շատերն են իրենց աջակցում, բայց վախենում են միանալ բարենորոգման շարժմանը»։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Ղրիմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ Աշուրյանը։
«Տիրադավներն ահաբեկման տակ են, կառավարության աշխատակազմի կողմից տելեգրամյան զրուցարանով համակարգվում են նրանց քայլերը, գործողությունների հաջորդականությունը, թե ով ինչ խոսի։ Պետական համակարգում աշխատող նրանց ընտանիքի անդամներին ճնշում են, նրանց թիկնազորն ու ոստիկանական ուժերն են ուղեկցում, որ հետևեն բոլոր քայլերը։ Արման ուրացողը պատմել է, որ կոմպրոմատների տակ է, չի կարողանում դիմակայել իշխանության ճնշումներին։ Ժամանակին ինքն էր բռնաճնշումներ իրականացնում այն հոգևորականների վրա, ովքեր ՔՊ-ի դեմ էին խոսում, ինձ արգելում էր լրատվականների հետ շփվել, սպառնում էր կարգալույծ անել», – մեկնաբանեց Տեր Զարեհ Աշուրյանը։
Հոգևորականի համոզմամբ, իշխանությունը ճահիճի մեջ է ընկել, ամեն անգամ նոր սուտ է հորինում, որ արդարացնի իր գործողությունները եկեղեցու հանդեպ։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ