https://arm.sputniknews.ru/20260221/aram-hakvobjany-haghtel-e-tashqendi-al-beruniy-shakhmati-mijazgajin-mrcasharum-99083487.html
Արամ Հակոբյանը հաղթել է Տաշքենդի Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարում
Արամ Հակոբյանը հաղթել է Տաշքենդի Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարում
Sputnik Արմենիա
Հակոբյանը չի կրել ոչ մի պարտություն։ 21.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-21T19:17+0400
2026-02-21T19:17+0400
2026-02-21T19:17+0400
շախմատ
շախմատիստ
շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե)
արամ հակոբյան
տաշքենդ
մրցաշար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98842773_0:0:1024:577_1920x0_80_0_0_389f57c1913d73d3d5be5f0eafebf04e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Տաշքենդում ընթացող Al-Beruniy միջազգային մրցաշարի հաղթող է դարձել՝ վաստակելով 5,5 միավոր:Հայ շախմատիստը 9 տուրում երկու հաղթանակ է տարել և յոթ պարտիա ավարտել ոչ–ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն: Նույն մրցաշարում Շանթ Սարգսյանը 5 միավորով երրորդ տեղում է:Al-Beruniy միջազգային մրցաշարն անցկացվել է չորս խմբում՝ Masters, Challengers, Futures և Open: Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը խաղացել են Masters մրցաշարում:Շրջանաձև մրցակարգով առաջնությանը մասնակցել են նաև այնպիսի շախմատիստներ, ինչպիսիք են Շամսիդին Վոհիդովը (Ուզբեկստան), Վոլոդար Մուրզինը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) և այլք:Հայաստանի չեմպիոն գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը նույն մրցաշարի Challengers անվանակարգում գրավել է 3–րդ տեղը: Հայ շախմատիստը վաստակել է 6 միավոր՝ նույնպես ամբողջ մրցաշարն անցնելով առանց պարտության:Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը Futures անվանակարգում կիսել է 1–3–րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով դառնալով երկրորդը:
տաշքենդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98842773_113:0:1024:683_1920x0_80_0_0_85520142f39294344c9d691c7a3821ac.jpg.webp
շախմատ, շախմատիստ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), արամ հակոբյան, տաշքենդ, մրցաշար
շախմատ, շախմատիստ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), արամ հակոբյան, տաշքենդ, մրցաշար
Հակոբյանը չի կրել ոչ մի պարտություն։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Տաշքենդում ընթացող Al-Beruniy միջազգային մրցաշարի հաղթող է դարձել՝ վաստակելով 5,5 միավոր:
Հայ շախմատիստը 9 տուրում երկու հաղթանակ է տարել և յոթ պարտիա ավարտել ոչ–ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն: Նույն մրցաշարում Շանթ Սարգսյանը 5 միավորով երրորդ տեղում է:
Al-Beruniy միջազգային մրցաշարն անցկացվել է չորս խմբում՝ Masters, Challengers, Futures և Open: Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը խաղացել են Masters մրցաշարում:
Շրջանաձև մրցակարգով առաջնությանը մասնակցել են նաև այնպիսի շախմատիստներ, ինչպիսիք են Շամսիդին Վոհիդովը (Ուզբեկստան), Վոլոդար Մուրզինը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) և այլք:
Հայաստանի չեմպիոն գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը նույն մրցաշարի Challengers անվանակարգում գրավել է 3–րդ տեղը: Հայ շախմատիստը վաստակել է 6 միավոր՝ նույնպես ամբողջ մրցաշարն անցնելով առանց պարտության:
Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը Futures անվանակարգում կիսել է 1–3–րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով դառնալով երկրորդը: