ՔՊ-ն լավագույն դեպքում ընդդիմություն է դառնալու, հողը ոտքների տակից գնում է. Էլինար Վարդանյան

Ցայտնոտի մեջ է իշխանությունը, սոցհարցումների արդյունքները մտահոգիչ են իրենց համար, լավագույն դեպքում ընդդիմություն են դառնալու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Հողը ոտքների տակից գնում է, առաջվա ամպագոռգոռ հայտարարություններն այլևս չկան, որ 50 տոկոսից ավել ձայն են ստանալու։ Փաշինյանին խաբում են, որ չիմանա, հանրային տրամադրությունները նվազել են իրենց հանդեպ, ինչքան էլ դրսից աջակցություն բերեն, ժողովուրդն է որոշողը»,- մեկնաբանեց պատգամավորը։

Վարդանյանի համոզմամբ, ընտրությունները հեշտ չեն անցնելու, ընդդիմությունը պետք է հակաքայլերի պատրաստ լինի, նոր ճնշումներ են լինելու։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment