https://arm.sputniknews.ru/20260220/amni-geragujn-datarann-anorinakan-e-tshanachel-trampi-maqsaturqery-99060832.html
ԱՄՆ–ի գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի մաքսատուրքերը
ԱՄՆ–ի գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի մաքսատուրքերը
Sputnik Արմենիա
Դատարանը որոշել է, որ ԱՄՆ Սահմանադրությամբ հարկեր, տուրքեր և վճարներ սահմանելու իրավասությունը պատկանում է բացառապես Կոնգրեսին: 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T19:30+0400
2026-02-20T19:30+0400
2026-02-20T20:11+0400
ամն
մաքսատուրք
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ԱՄՆ գերագույն դատարանը այսօր անօրինական է ճանաչել Դոնալդ Թրամփի վարչակազմի տուրքերի մեծ մասը: Լուրը հրապարակվել է դատարանի կայքում։Նախագահ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո մաքսատուրքեր է սահմանել ամբողջ աշխարհի դեմ՝ վկայակոչելով Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը (IEEPA,) և արտակարգ դրություն է հայտարարել երկու սպառնալիքի պատճառով՝ Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից թմրանյութերի շրջանառություն և ԱՄՆ-ի խոշոր առևտրային պակասուրդ: Այդ հիմքով նա 10-25 տոկոս սակագներ է սահմանել տարբեր երկրներից ներմուծումների համար։Դատարանը մատնանշել է, որ Թրամփը հիմնվել է 1977 թվականի Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) վրա, որը նախագահին իրավունք է տալիս արտակարգ իրավիճակի պայմաններում «կարգավորել» տնտեսական գործառնությունները, սակայն նրան մաքսատուրքեր սահմանելու լիազորություն չի տալիս: Բարձրագույն դատարանը որոշել է, որ որպես սակագների հիմք այս օրենքի օգտագործումն անօրինական է:««Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» ԱՄՆ օրենքը (International Emergency Economic Powers Act, 91 Stat. 1626) նախագահին տուրքեր սահմանելու լիազորություն չի տալիս», – որոշել է ԱՄՆ գերագույն դատարանը։Դատարանը նշել է, որ ԱՄՆ Սահմանադրությամբ հարկեր, տուրքեր և վճարներ սահմանելու իրավասությունը պատկանում է բացառապես Կոնգրեսին:Մաքսատուրքերի չեղարկման օգտին քվեարկել են լիբերալ դատավորներ Կետանջի Բրաուն Ջեկսոնը, Ելենա Կագանը և Սոնյա Սոտոմայորը, որոնց միացել են պահպանողական դատավորներ Էմի Կոնի Բարետը, Նիլ Գորսաչը և դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը: Որոշմանը դեմ են քվեարկել Բրետ Քավանոն, Սամուել Ալիտոն և Կլարենս Թոմասը։Դատարանի վճիռը սահմանափակում է մաքսատուրքերի կիրառումը և կարող է էապես ազդել Սպիտակ տան հետագա առևտրային ռազմավարության վրա:
ամն
2026
Լուրեր
am_HY
ամն, մաքսատուրք, դոնալդ թրամփ
ամն, մաքսատուրք, դոնալդ թրամփ
Դատարանը որոշել է, որ ԱՄՆ Սահմանադրությամբ հարկեր, տուրքեր և վճարներ սահմանելու իրավասությունը պատկանում է բացառապես Կոնգրեսին:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ԱՄՆ գերագույն դատարանը այսօր անօրինական է ճանաչել Դոնալդ Թրամփի վարչակազմի տուրքերի մեծ մասը: Լուրը հրապարակվել է դատարանի կայքում։
Նախագահ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո մաքսատուրքեր է սահմանել ամբողջ աշխարհի դեմ՝ վկայակոչելով Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը (IEEPA,) և արտակարգ դրություն է հայտարարել երկու սպառնալիքի պատճառով՝ Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից թմրանյութերի շրջանառություն և ԱՄՆ-ի խոշոր առևտրային պակասուրդ: Այդ հիմքով նա 10-25 տոկոս սակագներ է սահմանել տարբեր երկրներից ներմուծումների համար։
Դատարանը մատնանշել է, որ Թրամփը հիմնվել է 1977 թվականի Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) վրա, որը նախագահին իրավունք է տալիս արտակարգ իրավիճակի պայմաններում «կարգավորել» տնտեսական գործառնությունները, սակայն նրան մաքսատուրքեր սահմանելու լիազորություն չի տալիս: Բարձրագույն դատարանը որոշել է, որ որպես սակագների հիմք այս օրենքի օգտագործումն անօրինական է:
««Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» ԱՄՆ օրենքը (International Emergency Economic Powers Act, 91 Stat. 1626) նախագահին տուրքեր սահմանելու լիազորություն չի տալիս», – որոշել է ԱՄՆ գերագույն դատարանը։
Դատարանը նշել է, որ ԱՄՆ Սահմանադրությամբ հարկեր, տուրքեր և վճարներ սահմանելու իրավասությունը պատկանում է բացառապես Կոնգրեսին:
Մաքսատուրքերի չեղարկման օգտին քվեարկել են լիբերալ դատավորներ Կետանջի Բրաուն Ջեկսոնը, Ելենա Կագանը և Սոնյա Սոտոմայորը, որոնց միացել են պահպանողական դատավորներ Էմի Կոնի Բարետը, Նիլ Գորսաչը և դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը: Որոշմանը դեմ են քվեարկել Բրետ Քավանոն, Սամուել Ալիտոն և Կլարենս Թոմասը։
Դատարանի վճիռը սահմանափակում է մաքսատուրքերի կիրառումը և կարող է էապես ազդել Սպիտակ տան հետագա առևտրային ռազմավարության վրա: