Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել


Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ շփումը տեղի է ունեցել Թեհրանի նախաձեռնությամբ: Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

«Մոսկվան վերահաստատել է աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է քաղաքական և դիվանագիտական արդար լուծումներ գտնելուն՝ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության օրինական իրավունքները՝ «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի սկզբունքներին համապատասխա»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր։


Մանրամասները՝ տեսաշարում:

Leave a comment