https://arm.sputniknews.ru/20261123/petq-e-futbvoli-mard-lini-berezvovskin-um-e-ajakcelu-hff-ghekavari-yntrutjunnerum-109670923.html
«Պետք է ֆուտբոլի մարդ լինի». Բերեզովսկին ո՞ւմ է աջակցելու ՀՖՖ ղեկավարի ընտրություններում
«Պետք է ֆուտբոլի մարդ լինի». Բերեզովսկին ո՞ւմ է աջակցելու ՀՖՖ ղեկավարի ընտրություններում
Sputnik Արմենիա
Բերեզովսկին հաջողություն է մաղթել Ղազարյանին։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T15:15+0400
2026-11-23T15:15+0400
2026-11-23T15:15+0400
հայաստան
ռոման բերեզովսկի
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
գևորգ ղազարյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/05/98451700_0:84:1600:984_1920x0_80_0_0_0c1e9f75c01e7b0fad12ffc57bca6758.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում կաջակցի «Շիրակ» ՖԱ-ի կողմից առաջադրված Գևորգ Ղազարյանի թեկնածությանը։ Այս մասին նախկին ֆուտբոլիստը հայտարարել է իր տեսաուղերձում։Բերեզովսկին նշել է, որ ուշադիր հետևում է ազգային հավաքականի ելույթներին, որը վերջին շրջանում ուրախանալու քիչ առիթներ է տալիս։Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 2 թեկնածու։ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանն առաջադրվել է «Շիրակ» (Գյումրի) ֆուտբոլային ակումբի կողմից։ Երկրորդ թեկնածուին առաջարկել է «Սյունիք» ՖԱ-ն. նա հայկական արմատներով լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է՝ Դենիս Ջորկաեֆը։Ես տեղափոխվում եմ Հայաստան. Ջորկաեֆը հաստատեց, որ առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնումՆոյեմբերի 4-ին ՀՖՖ արտահերթ ժողովում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեցին կանոնադրական փոփոխություններ, ըստ որի՝ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար այլևս պարտադիր չի լինի հայերենին տիրապետելը և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելը։ Դրանից մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարեց, թե կարծում է՝ ՀՖՖ նախագահը պետք է հայերեն իմանա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/05/98451700_89:0:1512:1067_1920x0_80_0_0_fb19ea9d68398346d23613f07ecf6159.jpg.webp
հայաստան, ռոման բերեզովսկի, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, գևորգ ղազարյան
հայաստան, ռոման բերեզովսկի, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, գևորգ ղազարյան
Բերեզովսկին հաջողություն է մաղթել Ղազարյանին։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում կաջակցի «Շիրակ» ՖԱ-ի կողմից առաջադրված Գևորգ Ղազարյանի թեկնածությանը։ Այս մասին նախկին ֆուտբոլիստը հայտարարել է իր տեսաուղերձում։
Բերեզովսկին նշել է, որ ուշադիր հետևում է ազգային հավաքականի ելույթներին, որը վերջին շրջանում ուրախանալու քիչ առիթներ է տալիս։
«Եկել է փոփոխությունների ժամանակը: Ինչպես գիտեմ, առաջիկայում կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Ֆեդերացիայի նախագահի ընտրություններում առաջադրված է նաև ժամանակին իրեն որպես ֆուտբոլիստ հրաշալի դրսևորած Գևորգ Ղազարյանը: Նա ծնվել ու մեծացել է Հայաստանում, հանդես է եկել մի շարք ակումբների կազմում: Իմ աջակցությունն եմ հայտնում Գևորգ Ղազարյանին»,-նշել է Բերեզովսկին։