Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին

Արթուր Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի  Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին


ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին։


Այս մասին հայտնում է ՀՀ Մարմնամարզության ֆեդերացիան։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 17-23-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը։


Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնել էր, որ տղաների հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան։


Leave a comment