Աջափնյակում հնչած կրակոցների գործով 1 անձի ձերբակալման որոշում է կայացվել. դատախազություն

Քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել


ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում։ ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով մեկ անձ մահացել է, վիրավորները տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ։


 Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:


Նշվել է, որ երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:


Ոստիկանությունը պարզել է միջադեպի բոլոր մասնակից անձանց շրջանակը և միջոցներ է ձեռնարկում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:


«Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ միջադեպի առթիվ ձերբակալման որոշում է կայացվել մեկ անձի նկատմամբ։


«Քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, (սպանություն այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից), 7 դրվագ , 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն պահելը, իրացնելը, կրելը)։ Ձերբակալման որոշում է կայացվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։


Leave a comment