https://arm.sputniknews.ru/20260220/papvojany-ev-kvrivishvilin-cankanum-en-khtanel-erkrneri-mijev-b2b-dzevachapvov-handipumnery-99040374.html
Պապոյանը և Կվրիվիշվիլին ցանկանում են խթանել երկրների միջև B2B ձևաչափով հանդիպումները
Պապոյանը և Կվրիվիշվիլին ցանկանում են խթանել երկրների միջև B2B ձևաչափով հանդիպումները
Sputnik Արմենիա
Կվրիվիշվիլին Հայաստանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնական հրավերով։ 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T13:28+0400
2026-02-20T13:28+0400
2026-02-20T13:28+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
գևորգ պապոյան
մարիամ կվրիվիշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99039985_0:0:1280:721_1920x0_80_0_0_aa39d1a7bc514cabc3ea36aa3080cec0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության առկա ներուժը դեռևս ամբողջությամբ իրացված չէ և այդ պատճառով կարևոր է համադրել ջանքերը՝ ի շահ երկու ժողովուրդների։ Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, այս մասին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս մասին այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ, մասնավորապես, տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը և փոխշահավետ զարգացման հանձնառությունը։Երկու երկրների նախարարները կարևորել են նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ակտիվացումը, մասնավորապես՝ B2B ձևաչափով հանդիպումների խթանումը։Հավելենք, որ Կվրիվիշվիլին Հայաստանում է Պապոյանի պաշտոնական հրավերով։
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99039985_64:0:1201:853_1920x0_80_0_0_bae7fc804a1bbb6dbd0fca63e43b0fb0.jpg.webp
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, գևորգ պապոյան, մարիամ կվրիվիշվիլի
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, գևորգ պապոյան, մարիամ կվրիվիշվիլի
Կվրիվիշվիլին Հայաստանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնական հրավերով։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության առկա ներուժը դեռևս ամբողջությամբ իրացված չէ և այդ պատճառով կարևոր է համադրել ջանքերը՝ ի շահ երկու ժողովուրդների։ Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, այս մասին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս մասին այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ, մասնավորապես, տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը և փոխշահավետ զարգացման հանձնառությունը։
«Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, բեռների անխոչընդոտ տարանցման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Երկու երկրների նախարարները կարևորել են նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ակտիվացումը, մասնավորապես՝ B2B ձևաչափով հանդիպումների խթանումը։
Հավելենք, որ Կվրիվիշվիլին Հայաստանում է Պապոյանի պաշտոնական հրավերով։