Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կժամանի Հայաստան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, փոխանցում են ԶԼՄ-ները։
Մակրոնը Երևանում կլինի 2 օր, նախատեսված են երկկողմ հանդիպումներ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Նախորդ անգամ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել 8 տարի առաջ՝ 2018 թվականին՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։
Մինչ այդ Ֆրանսիայի նախկին նախագահները 4 անգամ են այցելել Հայաստան՝ Ժակ Շիրակը՝ 2006թ.-ին, Նիկոլա Սարկոզին՝ 2011թ.-ին և Ֆրանսուա Օլանդը՝ 2014 և 2015 թվականներին։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին հրավիրված են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և առաջնորդներ ևս: