Ձեր անգործությանը վերջ տվե՛ք․ Բաքվում ցմահ դատապարտեցին հայ ռազմագերիներին․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ-ում (video)






ԵԱՀԿ խՎ ձմեռային նստաշրջանում/ Վիեննա/ խոսքս․
Հարգարժան գործընկերներ,
Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկու խորապես մտահոգիչ խնդիրների վրա։
1․ Բաքվում վերջերս հայ ռազմագերիներն ու Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական ղեկավարությունը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Սրանք դատավարություններ էին, որոնք որևէ առնչություն չունեն միջազգային իրավունքի նվազագույն չափանիշների հետ։
ԵԱՀԿ-ն, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու մանդատ ունեցող միակ կառույցն էր, ոչ միայն չկարողացավ կանխել դեպքերի այսպիսի ընթացքը, այլև գործնականում անտարբեր մնաց այդ դատավարությունների նկատմամբ։ Սա ոչ միայն որևէ առնչություն չունի խաղաղության հետ, այլ քաղաքական կամքի և պատասխանատվության բացակայության ի սպառ բացակայության նշան է։ Նման անգործությունը խարխլում է վստահությունը միջազգային ինստիտուտների նկատմամբ և թուլացնում իրավունքի գերակայության հարգանքը տարածաշրջանում։
Թույլ տվեք այժմ անդրադառնալ Հայաստանի ներսում ժողովրդավարության անկմանը։ Մենք մոտենում ենք 2026 թվականի ընտրություններին այնպիսի պայմաններում, որոնք այլևս չեն համապատասխանում ազատ և արդար ժողովրդավարական մրցակցության նվազագույն չափանիշներին։
Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։ Դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը։
Շինծու մեղադրանքներով ձերբակալվում կամ և կալանավորվում են ընդդիմադիր առաջնորդներ, պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, այդ թվում՝ բարձրաստիճան հոգևորականներ։ Այս անձինք լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձևով սահմանված քաղաքական բանտարկյալների չափանիշներին։
Սրանք տեսանելի և փաստագրված իրողություններ են, որոնք արձանագրել են նաև միջազգային կազմակերպությունները՝ նշելով, որ Հայաստանում արձանագրվել է ընտրական ժողովրդավարության անկում, և 2016 թվականից ի վեր որևէ էական բարելավում չի գրանցվել։
Առավել մտահոգիչ են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները։ Վարչապետն անձամբ է պահանջում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը՝ խաթարելով եկեղեցու և պետության սահմանադրական տարանջատումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և կիրառվել է երկրից դուրս գալու արգելք, ինչը Հայաստանի Հանրապետությունում խղճի և կրոնի ազատության կոպիտ խախտում է։ Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը արձանագրի այս զարգացումները և հանդես գա Հայաստանում կրոնական ազատության ու ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության դիրքերից։
Որպես Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ՝ ես հավատում եմ քաղաքական մրցակցությանը և ժողովրդավարական ապագային։
Սակայն ժողովրդավարությունը չի կարող գոյատևել բռնաճնշումներիի պայմաններում։ Հետևաբար կոչ եմ անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին՝ ուշադիր հետևել զարգացումներին, ճշմարտացիորեն զեկուցել դրանց մասին և պաշտպանել ազատության, բազմակարծության և իրավունքի գերակայության հիմնարար արժեքները։
Հայաստանի ժողովուրդը արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի։ Ձեր սկզբունքային ներգրավվածությունը կենսական նշանակություն ունի այդ ապագան պաշտպանելու համար։




դիտվել է 93 անգամ


Լրահոս


Կրակոցներ Երևանի կենտրոնում․ 3,3 անգամ ավելի շատ բյուջե ՆԳՆ֊ին, ինչի՞ համար․ Քրիստինե Վարդանյան (video)



Ձեր անգործությանը վերջ տվե՛ք․ Բաքվում ցմահ դատապարտեցին հայ ռազմագերիներին․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ-ում (video)



Այ թիթիզ, էս ի՞նչ կապիկություն եք անում, քեզնից ի՞նչ ժողովրդավար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին (video)



ԱՄՆ–ն կհարվածի Իրանին․ ինչ մեծ վտանգի առաջ է կանգնելու Հայաստանը․ Հովհաննես Ավետիսյան (video)



Արարատում ՊՆ ծառայողը «BMW»-ով բախվել է ծառերին. նրա մարմինը հայտնաբերվել է մեքենայից դուրս



Ավան-Առինջում հրդեհ է բռնկվել «Mazda»-ում և «Nissan»-ում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից



Խուզարկություններ՝ Մերձավանում. շուրջ 20 հասցեում այս պահին գործողություններ են ընթանում



Թեհրանը կարձագանքի իր դեմ ագրեսիային, իսկ թշնամական ռազմաբազաները կհամարի օրինական թիրախներ



Ինչո՞ւ Հայաստանի ավիաոլորտը մնաց ԵՄ «սև ցուցակում»․ Քաղավիացիան մանրամասներ է հայտնում



Հավատարիմ ենք մեր հանձնառությանը՝ պաշտպանելու բոլոր նրանց իրավունքները, ում անարդարացիորեն զրկել են ազատությունից. «Ավրորա» մարդասիրական հիմնադրամ



1988 թվականի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որը արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը



Թրամփն Իրանին 10-15 օր է տվել համաձայնագիր կնքելու համար



Հայկ Մարությանը մինչեւ մարտ չխոսելու ուխտ է արել. «Իրավունք»



Վերջ դրեք ազգընտիր Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին․ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը



Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է



Էլեկտրաէներգիայի անջատումներ



Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի



Կճոյանը բողոքի նոտա է հղել Նիկոլին. «Սենց չեղավ, ախր». «Իրավունք»



ՔՊ-ականները «աչյոտ» են պահանջել շեֆից. «Իրավունք»



ՔՊ-ականները պարեկ են ծեծում. «Հրապարակ»



Նոր ռեպրեսիաներ են սպասվում. «Հրապարակ»



Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին. «Հրապարակ»



Պետերի ախորժակը բացվել է, պարգևավճարներն իրավիճակ են փոխել. «Հրապարակ»



Արձանագրությունը կա. դատախազը պետք է մեղադրանք առաջադրի Արթուր Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»



Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը

Ամենաընթերցվածները



Շուտով



Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը


Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը


Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը


Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը


Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը


Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը

Leave a comment