Դա 1 մարդու որոշելու հարց չէ․ Արցախի նախագահի ԺՊ -ն՝ Արցախյան շարժումը չշարունակելու մասին

https://arm.sputniknews.ru/20260220/da-1-mardu-vorvoshelu-harc-che-arcakhi-nakhagahi-zhp–n-arcakhjan-sharzhumy-chsharunakelu-masin-99032818.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96899802_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c304040f48db3cbefb7657a140383091.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արցախ, ղարաբաղյան շարժում, աշոտ դանիելյան

արցախ, ղարաբաղյան շարժում, աշոտ դանիելյան

Բաժանորդագրվել

Դանիելյանի խոսքով՝ Հայաստանում ևս հաշտ չեն Արցախի կորստի հետ, ուստի այս հարցում արցախցիներն իրենց մենակ չեն զգում։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Արցախյան շարժումը չշարունակելը կամ արցախցիների իրավունքների համար պայքարը դադարեցնելը մեկ հոգու որոշելու հարց չէ։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ABC Media լրատվականին այս մասին ասաց Արցախի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։

«Մեր իրավունքների պայքարը շարունակվում է, դա մեկ մարդու կամ այսօրվա իշխանությունների որոշելիքը չէ, թե պետք է դադարենք պայքարել։ Մենք տեսնում ենք ՀՀ-ում, որ մարդիկ անհաշտ են այդ մտքի, Արցախի կորստի հետ, և այս հարցում մենք մենակ չենք։ Եվ կարծում եմ, երբ Հայաստանում լինեն ազգային իշխանություններ, այս բոլոր հարցերն ու մտահոգությունները կվերանան»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք Արցախյան շարժման շարունակությունը, Դանիելյանը նշեց՝ ցանկացած սցենար էլ հնարավոր է, եթե Հայաստանում ազգային իշխանություններ լինեն։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է մեր պետականության համար։ Մինչ այդ կրկին ԱԺ ամբիոնից նա հայտարարել էր, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը։

Leave a comment