Թրամփը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված է.
«Իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով տարբեր միջազգային հակամարտություններին, խոսել է նաեւ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին՝ նշելով, որ 32 տարի տեւած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները զգալի աշխատանք են իրականացրել խաղաղության հաստատման ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով ձեռք բերված արդյունքների կարեւորությունը»։
Նիստի ընթացքում ներկայացվել է նաեւ Գազայի խաղաղության ծրագիրը եւ առաջիկայում նախատեսվող քայլերը։ 

Leave a comment