Գյումրի-Աշոցք ճանապարհը և Նորավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։


 


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


 


Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Նորավան-«Զանգեր» ճանապարհահատվածը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։


 


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։


 


Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։


 


Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումների քանակ1

Leave a comment