Թրամփը մեկ տարով երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ուկրաինայում հատուկ գործողության կապակցությամբ:

Պատժամիջոցները վերաբերում են ԱՄՆ-ի կողմից 2014, 2018 և 2022 թվականներին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով սահմանված սահմանափակումներին։

«Այս գործադիր հրամանագրերում (13660, 13661, 13662, 13685, 13849, 14065 – RBC) նշված գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են անսովոր և բացառիկ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար։ Ես մեկ տարով երկարաձգում եմ արտակարգ դրությունը», – նշվում է հրամանագրում։ Փաստաթղթում պաշտոնապես կհրապարակվի փետրվարի 20-ին։

Leave a comment