Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Շատ վատ է, որ մեր երկրում նման դեպքեր ԴԵՌ գրանցվում են․ Աջափնյակի զինված ռազբորկայի մասին ասում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Սա կլիներ ծիծաղելի, եթե պատկերը չլիներ այդքան տխուր: Նկատի ունեմ արտահայտության՝ ԴԵՌ ձևակերպումը: Ի՞նչ է նշանակում ԴԵՌ, երբ այդպիսի դեպքերը հենց վերջին տարիներին են դարձել «շքերթի» նման, ինչ որ կանոնավոր պարբերականությամբ: Մեր երկրում նախկինում այդպիսի դեպքերը եղել են անհամեմատ ավելի հազվադեպ, բացառիկ: Հետևաբար «ԴԵՌ գրանցվում» են արտահայտությունը հնչում է զավեշտալի, որովհետև ներկայումս պարզապես քրեական ռազբորկաների սիրահարները իրենց սկսում են զգալ ինչպես ձուկը ջրում»: