Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» ներկայացնում է առաջիկա օրերի եղանակայաին կանխատեսումները։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 20-ի և 24-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան`4-8 մ/վ, փետրվարի 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում`

Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 20-21-ը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a comment