Եվրոպական Միությունը ԻՀՊԿ-ն ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Բաժանորդագրվել

Ավելի վաղ այդ որոշմանը հավանության էին տվել ԵՄ երկրների ԱԳ նախարարները։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ԵՄ խորհուրդը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով խորհրդի հայտարարությունը։

«Այսօր խորհուրդը պաշտոնապես որոշում է ընդունել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու մասին», – նշվում է փաստաթղթում:

Ավելի վաղ այդ որոշմանը հավանության էին տվել ԵՄ երկրների ԱԳ նախարարները։

Leave a comment