Ոստիկանությունը ձերբակալել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդ-ի եղբորը՝ նախկին արքայազն Էնդրյուին, ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերի շուրջ սկանդալի ֆոնին, հաղորդում է Express թերթը։
«Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը ձերբակալվել է պետական պաշտոնում անպատշաճ վարքագծի կասկածանքով», – նշվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ այսօր տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախկին արքայազնի տան մոտ, որը գտնվում է Նորֆոլք կոմսությունում՝ Սանդրինգհեմյան պալատի տարածքում, ժամանել էին առանց տարբերանշանների վեց ոստիկանական մեքենաներ և շուրջ ութ քաղաքացիական հագուստով իրավապահներ։
Բրիտանական ոստիկանությունը նաև հայտնել է, որ դատախազության հետ քննարկում է Էնդրյուի կողմից Էփշթեյնին՝ գաղտնի կերպով Մեծ Բրիտանիայի կառավարական փաստաթղթեր ուղարկելու մասին հաղորդագրությունների հետաքննությունը։