«Ոչ թե Ծառուկյանի տունն է զննության ենթարկվել, այլ  նրան պատկանող հողատարածքը». փաստաբանը մանրամասներ է ներկայացնում 

Հասարակություն

19.02.2026 | 15:22

«Ոչ թե պարոն Գագիկ Ծառուկյանի տունն է զննության ենթարկվել, այլ նրան պատկանող այլ հողատարածք»,- Factor TV-ի հետ զրույցում մանրամասնեց ԲՀԿ առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ զննությունը կատարվել էր դեռևս 2020 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում.

«Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ գործի շրջանակներում է եղել, պարոն Ծառուկյանը կապ չունի, պարզապես գործի քննության համար անհրաժեշտություն է եղել Առինջ համայնքի մի շարք հողատարածքներ զննելու, որոնց թվում եղել է նաև նրան պատկանող հողատարածքը։ Ուզում եմ շեշտել, որ դա իր բնակության հասցեն չէ, ուղղակի հողատարածք է, որտեղ առկա են այլ շինություններ»։

Factor TV-ի հարցին՝ զննությանը մասնակցե՞լ է Գագիկ Ծառուկյանը, փաստաբան Խաչատրյանը բացասական պատասխան տվեց. «Պարոն Ծառուկյանը դեռևս 2020 թվականին նոր նախաձեռնված ժամանակ ընդամենը մեկ անգամ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է»։

 

Ռոզա Վարդանյան

Leave a comment