Էպշտեյնի հետ կապ ունեցած նախկին արքայազն Էնդրյուն է ձերբակալվել

Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է Չարլզ III թագավորի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, ով զրկվել էր բոլոր տիտղոսներից Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառով, գրել է BBC-ն։

Ոստիկանությունը նրան ձերբակալել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով։

Հինգշաբթի առավոտյան հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում են մեքենաներ, որոնք ժամանել են Հյուսիսային ծովի ափին Նորֆոլկի թագավորական Սանդրինգհեմ կալվածք, որտեղ այժմ բնակվում է Մաունթբաթեն-Վինձորը։

Միացյալ Թագավորության ոստիկանությունը հայտարարություն է տարածել ձերբակալության մասին, սակայն չի նշել կասկածյալի անունը։ «Մեր հետաքննության շրջանակներում մենք այսօր [փետրվարի 19-ին – խմբ.] ձերբակալել ենք Նորֆոլկից մոտ 60 տարեկան մի տղամարդու՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով և խուզարկություններ ենք անցկացնում Բերկշիրի և Նորֆոլկի հասցեներում», – հայտնել է ոստիկանությունը։ «Տղամարդն այժմ կալանքի տակ է»։

Ինչպես հայտնել է BBC-ի՝ Թագավորական դատարանի թղթակից Շոն Քաֆլանը, նախկին արքայազնի ձերբակալությունը աննախադեպ իրադարձություն է Մեծ Բրիտանիայի համար։

Թղթակիցը նշել է, որ ձերբակալությունը չպետք է համարվի մեղքի ապացույց, և Էնդրյուի դեմ դեռևս պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրվել։

 

Leave a comment