Գազատար է վնասվել․ նշված հասցեներում գազ չի լինի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 19-ին՝ ժամը 12:40-ից, դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան, Տիգրան Մեծի, Մյասնիկյան և Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 17:00։

Leave a comment