Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկել են Դոնեցկի մարզում ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը, որը չի վերահսկվի հակամարտության կողմերից որևէ մեկի կողմից։
Այս մասին հայտնում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով երեք իրազեկ աղբյուրի։
Նրանց տվյալներով՝ այս գոտին կառավարելու համար առաջարկվել է քաղաքացիական վարչակազմ, որը բաղկացած կլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ներկայացուցիչներից։
Տարածքային վեճի փոխադարձաբար ընդունելի լուծում ապահովելու համար բանակցողները քննարկել են նաև Դոնեցկի մարզի ապառազմականացված մասում ազատ առևտրի գոտու ստեղծումը։