https://arm.sputniknews.ru/20260219/datarany-varujt-e-yndunel-nakhkin-ter-tadei-dem-ekeghecu-nerkajacrats-hajcery-98979518.html
Դատարանը վարույթ է ընդունել նախկին տեր Թադեի դեմ եկեղեցու ներկայացրած հայցերը
Դատարանը վարույթ է ընդունել նախկին տեր Թադեի դեմ եկեղեցու ներկայացրած հայցերը
Sputnik Արմենիա
Եկեղեցին պահանջում է վերադարձնել Արամայիս Թախմազյանին տրված բնակարանն ու Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T13:38+0400
2026-02-19T13:38+0400
2026-02-19T13:38+0400
դատ
մայր աթոռ սուրբ էջմիածին
թալին
հայց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98128073_0:0:1280:721_1920x0_80_0_0_658242cdbf227754f18f8a130394b317.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ տեր Թադե) դեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացրած երկու հայցերը։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Ավելի վաղ հայտնել էինք, որ եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և նրա կնոջը՝ Հռիփսիմե Խաչատրյանին հետ վերադարձնել Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյանփողոցի 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից։ Երկու հայցերով պահանջ է ներկայացվել նաև պատասխանողներից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։Հայցերը մակագրվել են դատավոր Զարուհի Մկրտչյանին, ում որոշմամբ դրանք փետրվարի 18-ին վարույթ են ընդունվել։
թալին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98128073_58:0:1195:853_1920x0_80_0_0_4a2bf7877f128348f32f55b63c422b56.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատ, մայր աթոռ սուրբ էջմիածին, թալին, հայց
դատ, մայր աթոռ սուրբ էջմիածին, թալին, հայց
Բաժանորդագրվել
Եկեղեցին պահանջում է վերադարձնել Արամայիս Թախմազյանին տրված բնակարանն ու Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ տեր Թադե) դեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացրած երկու հայցերը։ Այդ մասին տեղեկանում ենք
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և նրա կնոջը՝ Հռիփսիմե Խաչատրյանին հետ վերադարձնել Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյանփողոցի 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից։
Մյուս հայցով պահանջ է ներկայացվել դատարան պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին հետ վերադարձնել Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով նրան մուտք գործել եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ խորան, ավանդատուն և ատյան։
Երկու հայցերով պահանջ է ներկայացվել նաև պատասխանողներից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Հայցերը մակագրվել են դատավոր Զարուհի Մկրտչյանին, ում որոշմամբ դրանք փետրվարի 18-ին վարույթ են ընդունվել։