Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի


Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը փետրվարի 21-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կնախապատրաստվի ՈՒԵՖԱ 2025/2026 Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլին։ Մեր ընտրանին B լիգայում է։


Մրցաշարը կանցկացվի Լյուքսեմբուրգում փետրվարի 25-ից մարտի 6-ը։ Մեր թիմի առաջին հանդիպումը փետրվարի 27-ին է, մրցակիցը Բելառուսն է։ Մարտի 2-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կհանդիպի Լյուքսեմբուրգին, 3 օր անց՝ Բոսնիա և Հերցեգովինային։

Գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։


Դարպասապահներ


Լիլիթ Բաբայան «Փյունիկ-Աղջիկներ»


Վիոլետա Մուսախանյան «Ուրարտու-Աղջիկներ»


Շողիկ Սարդարյան «Ուրարտու-Աղջիկներ»


Պաշտպաններ


Մարիամ Բարսեղյան «Սարդարապատ-Աղջիկներ»


Քնարիկ Բաղդասարյան «Լեռնային-Արցախ»


Անի Օհանյան «Ուրարտու-Աղջիկներ»


Մարիաննա Վարդանյան «Ուրարտու-Աղջիկներ»


Մանե Ասլանյան «Ուրարտու-Աղջիկներ»


Լիլիթ Հակոբյան «Փյունիկ-Աղջիկներ»


Սոֆի Մհեյան «Փյունիկ-Աղջիկներ-2»


Նարե Եփրեմյան «Գանձասար-Աղջիկներ»


Անի Ակոպյան «Գլենդել-Աղջիկներ»


Մերի Պետրոսյան «Ախթամար-Աղջիկներ»


Լիլիթ Գևորգյան «Ախթամար-Աղջիկներ»


Կիսապաշտպաններ


Շուշանիկ Հարությունյան «Ուրարտու-Աղջիկներ»


Անի Վարդազարյան «Ուրարտու-Աղջիկներ»


Մարիամ Նիգոյան «Ուրարտու-Աղջիկներ»


Էլինա Մարտիրոսյան «Ուրարտու-Աղջիկներ»


Արմինե Վարդանյան «Նոա-Աղջիկներ»


Իզաբելլա Մերիք «Մուստանգ-Աղջիկներ»


Հարձակվողներ


Աննա Սաղաթելյան «Նոա-Աղջիկներ»


Տաթև Խաչատրյան «Փյունիկ-Աղջիկներ»


Նաիրա Աղվանյան «Կուբան-Կրասնոդար»


Ռուզաննա Խաչատրյան «Գանձասար-Աղջիկներ»


Ռուզաննա Ինջյան «Ուրարտու-Աղջիկներ»


Վիկտորյա Հակոբյան «Գանձասար-Աղջիկներ»

Դիտումների քանակ1

Leave a comment