Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Շվեյցարիայում․ Զելենսկի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային խմբերի հաջորդ հանդիպումը կրկին կկայանա Շվեյցարիայում, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանի հետ հարցազրույցում Զելենսկին ընդգծել է, որ հաջորդ հանդիպումը նույնպես կկայանա Շվեյցարիայում։

«Սա այսօրվա իմ ունեցած ամբողջ տեղեկատվությունն է», – հավելել է նա։ Հարցազրույցը հրապարակվել է լրագրողի YouTube ալիքում։ Զելենսկին չի նշել, թե երբ է տեղի ունենալու բանակցությունների հաջորդ փուլը կամ ովքեր են լինելու մասնակիցները։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։

Leave a comment