Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են հարվածել Իրանին փետրվարի 21-ին, սակայն Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Այս մասին հաղորդում է CBS News-ը․ այն հավելել է, որ այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, Սպիտակ տունը քննարկում է սրման ռիսկերը և «զսպվածության» քաղաքական և ռազմական հետևանքները: Հեռուստաալիքի աղբյուրները նաև նշել են, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախատեսում է մոտ երկու շաբաթից այցելել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ «հետագա քննարկումների» համար:
իսկ ըստ Reuters-ի՝ Իրանը զգուշացրել է երկրի հարավում հրթիռների արձակման պլանների մասին, արբանյակային լուսանկարները նաև ցույց են տվել, որ Թեհրանը վերակառուցում և ամրապնդում է օբյեկտները, այդ թվում՝ ռազմական պոլիգոնները: