Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ-Յոլին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով պետական հեղաշրջման դավադրության մեջ, հաղորդում է Yonhap News գործակալությունը։
Նրա համար մահապատիժ էր պահանջվել։
BBC News-ի փոխանցմամբ՝ դատարանը այս գործով դատավճիռ է կայացրել այլ մեղադրյալների նկատմամբ ևս։ Նրանց թվում է պաշտպանության նախկին նախարարը, ով դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։ Հետախուզության նախկին ղեկավարը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, իսկ ոստիկանության նախկին ղեկավարը՝ 12 տարվա ազատազրկման։