«Մայիսի 2-ից կմեկնարկեն Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները»․ Զբոսաշրջության կոմիտե | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի և ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ։
     Կողմերը ողջունել են մայիսի 2-ից մեկնարկող Air Baltic ավիաընկերության կողմից մեկնարկող Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները՝ նշելով դրանց կարևորությունը երկկողմ զբոսաշրջային այցելությունների, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության ապահովման համար։
     Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորություններն զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ չվերթների մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպումը»։

Leave a comment