ԱՄՆ-ն սպասում է, որ Իրանը կներկայացնի տարաձայնությունները լուծելու առաջարկ. Reuters

Վաշինգտոնը սպասում է, որ Իրանի ղեկավարությունը կներկայացնի տարաձայնությունները լուծելու գրավոր առաջարկ, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ Թեհրանը, ինչպես սպասվում է, «կներկայացնի ԱՄՆ-ի հետ առճակատումը կանխելու գրավոր առաջարկ երեքշաբթի օրը Ժնեւում կայացած բանակցություններից հետո»։

Գործակալության տվյալներով՝ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերը տարածաշրջան կտեղափոխվեն մինչև մարտի կեսերը։ Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելի Իսրայել փետրվարի 28-ին՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպելու համար։

Leave a comment