Մայիսի 2-ից Air Baltic ավիաընկերությունը կմեկնարկի Երևան-Ռիգա ուղիղ չվերթները

Չվերթների մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումներ կկազմակերպվեն


ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի և ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ։


Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։


Կողմերը ողջունել են մայիսի 2-ից մեկնարկող Air Baltic ավիաընկերության կողմից մեկնարկող Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները՝ նշելով դրանց կարևորությունը երկկողմ զբոսաշրջային այցելությունների, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության ապահովման համար։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորություններն զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ չվերթների մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպումը։


Leave a comment