ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունները

ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են․

ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են, ըստ 2022 թվականին իրականացված մարդահամարի տվյալների՝

 

Եզդի՝ 31 հազար 79

Ռուս՝ 14 հազար 76

Ասորի՝ 2 հազար 755

Քուրդ՝ 1 հազար 663

Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե

 

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որտեղ կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին, յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:

 

Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում:

Leave a comment