Ամբերդ գյուղի բնակիչը տանիքում և նկուղում թմրամիջոց է պահել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները փետրվարի 13-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ամբերդ գյուղի 61-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 61-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել է 3կգ 550 գրամ կանեփանման չորացված զանգված, իսկ նկուղում՝ թմրամիջոցի նմանվող զանգվածով 11 փաթեթ՝ ընդհանուր 120,8 գրամ քաշով:

Կատարվում է նախաքննություն:

ՆԳՆ ոստիկանություն

Leave a comment