Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում իտալական «Ինտերը» մրցակցի խաղադաշտում 1։3 հաշվով պարտվել է նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։
«Ինտերի» գոլը խփել է իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն, իսկ դաշտի տերերի կազմում աչքի են ընկել Սոնդրե Բրունստադը, Իենս Պետեր Հոյգեն ու Կասպեր Հյոգը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում խաղացել է 76 րոպեից։
Մադրիդի «Աթլետիկոն» 3։3 հաշվով է ավարտել բելգիական «Բրյուգեի» դեմ արտագնա հանդիպումը, իսկ Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել է հունական «Օլիմպիակոսին»։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 24-ին։