Նախաձեռնվել է քրվարույթ, կատարվում են անհետաձգելի գործողություններ․ ՔԿ-ն՝ Աջափնյակի կրակոցերի մասին

Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Հայտնում է ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ հայտնել ենք՝ կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում։ Կան վիրավորներ և մեկ զոհ։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Leave a comment