ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Հայտնում է ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ հայտնել ենք՝ կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում։ Կան վիրավորներ և մեկ զոհ։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։