«ՔՊ «ծիգրովկա ծյոծերից» մեկը պատանդ է վերցրել ՔՊ աշխատակցուհուն». Կարապետ Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընտրակաշառքի ֆուֆլուները
     Ըստ մեր տեղեկությունների այսօր քպ «ծիգրովկա ծյոծերից» մեկը պատանդ է վերցրել քպ աշխատակցուհուն
     Մասնավորապես, ըստ հավաստի աղբյուրների այսօր քպ ակտիվիստներից մեկն, ում մինչև վերջ չարչարել, բայց չեն տվել խոստացված վարձը, մտել է քպ Գյումրու ավագանու աշխատասենյակ, կծել փորձագետ Անիի ձեռքը, ապա ժամեր շարունակ փակելով աշխատասենյակի դուռը, թույլ չի տվել դուրս գալ, մինչև չկատարեն իրենց խոստացածը։
     Ստիպված է եղել միջամտել նաև Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, սակայն` ապարդյուն։
     Երեկոյան ժամերին, վերջապես, ոստիկանության միջամտության արդյունքում քպատանդուհին ազատ է արձակվել, իսկ ծիգրովկա ծյոծի նկատմամբ ոստիկանությունը ոչ մի գործողություն չի կատարել, քանի որ վերջինս նիկոլի մեծ ֆանատն է։
     Հ.Գ.
     Ըստ նույն աղբյուրների` քպ-ն կնոջը խոստացել է մեկ սենյականոց տուն նվիրել, եթե ՏԻՄ ընտրություններին լավ վիզ դնի, ապա դրժել խոստումը»:

Leave a comment