«Թուրքական նոր սպառնալիք է հասունանում». Իսրայելի նախկին վարչապետ

Ermenihaber. Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթն ամերիկյան հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովում հանդես է եկել Թուրքիայի վերաբերյալ կոշտ հայտարարություններով՝ այն ներկայացնելով որպես Իսրայելի համար աճող ռազմավարական մարտահրավեր։

Բեննեթը նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան դառնում է անկասելի և վերածվում է Իսրայելի համար նոր ռազմավարական սպառնալիքի։ Նա Թուրքիան բնութագրել է որպես «ազդեցիկ և բարդ մրցակից»՝ընդգծելով, որ Իսրայելը չպետք է անտեսի Անկարայի աճող ազդեցությունը տարածաշրջանում։

Բեննեթի խոսքով՝ Թուրքիան, Կատարը և Պակիստանը համագործակցում են՝ ուժեղացնելով իրենց դիրքերը մուսուլմանական աշխարհում, այդ թվում միջուկային կարողությունների համատեքստում։ Նա պնդել է, որ նման համագործակցությունը կարող է նպաստել Իսրայելի շուրջ «շրջափակման» մթնոլորտի ձևավորմանը։

«Նոր թուրքական սպառնալիք է հասունանում, և մենք պիտի միասնական պատասխան տանք»,– հայտարարել է նախկին վարչապետը։

Միաժամանակ Բեննեթը քննադատել է Իսրայելի գործող իշխանություններին՝ պնդելով, որ երկիրը ներքաղաքականորեն բաժանված է և անհրաժեշտ է նոր առաջնորդություն։ Նա հայտարարել է, որ պատրաստ է «նոր էջ բացել» և Իսրայելին ավելի հզորացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment