Երևանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 1 մարդ մահացել է, վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ մահացել է


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ մահացել է, վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մյուսներինը՝ կայուն ծանր։


ԶԼՄ-ներին հայտնել է «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական գծով փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։


Նրա խոսքով՝ տուժածների վնասվածքները հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջանում են։


«Չեմ կարող ասել՝ դա հրազենային է, թե կտրող-ծակող գործիքից ստացած վերքեր։ Շատ նախնական տվյալներով՝ ամենայն հավանականությամբ հրազենային է», – ասել է Կուրղինյանը։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com կայքը, ոստիկանները պարզել են, որ Աբելյան փողոցից (Աջափնյակ վարչական շրջան) Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել հրազենային վնասվածքներ ստացած 10 քաղաքացի:


 


 


Leave a comment